Իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի ցուցահանդեսը` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 15-ին ժամը 15-ին կկայանա իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի ցուցահանդեսի բացումը:
Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Լևոն Կյուրեղյանի թոռը` իտալահայ ճարտարապետ Արմեն Կյուրեղյանը և Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքապետի տեղակալ` Ֆրանկո Դալլա Ռոզան:
Ցուցադրությունը նպատակ ունի հայ հանրությանը ներկայացնել տաղանդաշատ ճարտարապետ-մտավորականի ստեղծագործությունները: Մուտքն ազատ է:
Լևոն Կյուրեղյանը ծնվել է Տրապիզոնում, սակայն նախապես զգալով ապրիլյան ողբերգությունը, տեղափոխվել է Իտալիա: Նա նախագծել և կառուցել է բազմաթիվ շենքեր Բուլղարիայում, Թուրքիայում, Իտալիայում: Տիրապետել է քարի, փայտի ճարտարապետությանը, կառուցել է մենատներ, պալատներ, թատրոն, մատուռ, հասարակական շենքեր, եկեղեցի, դպրոց և այլ բազմապիսի շինվածքներ: Նա եղել է, ոչ միայն նախագծող ճարտարապետ, այլև հետազոտող և տեսաբան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու