Նիկոլաս Մադուրոն պատրաստ է «մարտահրավեր նետել» Բարաք Օբամային
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ պատրաստ է գնալ Վաշինգտոն և իր երկրին` ԱՄՆ անվտանգության համար վտանգ հայտարարելու կապակցությամբ, «մարտահրավեր նետել» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին:
Այս երկուշաբթի Սպիտակ տան ղեկավարը Վենեսուելայի նկատմամբ արտակարգ իրավիճակ սահմանելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Վաշինգտոնը պնդում է, որ հարավամերիկյան երկրում ստեղծված իրավիճակը վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Հրամանագրի շրջանակներում պատժամիջոցներ են սահմանվել Վենեսուելայի յոթ պաշտոնյաների նկատմամբ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է մարդու իրավունքների ոտնահարման և կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ։
«Մենք միջազգային դիվանագիտական խողովակներով պահանջում ենք, որ նախագահ Օբաման շտկի իր սխալը և չեղյալ հայտարարի Վենեսուելան ԱՄՆ-ի համար վտանգ հայտարարելու անբարոյական կարգադրությունը»,- նշել է Նիկոլաս Մադուրոն:
Վերջինս հայտարարել է, որ Վենեսուելան ԱՄՆ մայրաքաղաքում հատուկ միջոցառում կկազմակերպի, որտեղ երկրի ղեկավարը հնարավորություն կունենա ներկայացնել երկրի իշխանությունների դիրքորոշումը:
Մադուրոն նաև հավելել է, որ հնարավոր է գնա Վաշինգտոն և տեղեկացնի ԱՄՆ իշխանություններին իրենց կողմից որդեգրված քաղաքականության սխալ լինելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին