Հրդեհ` Խոսրովի արգելոցում
Նախօրեին ժամը 22.23-ին ահազանգ է ստացվել, որ Խոսրովի արգելոցում այրվում է բուսածածկ տարածք: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ, Արտաշատ և Մասիս քաղաքների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայր է մեկնել նաև «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից 3 աշխատակից և ՄՓՎ-ի ազատ հերթափոխից 9 հրշեջ-փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի 30 աշխատակից: Դեպքի վայրում ներկա են գտնվել ՀՀ ՏԿ և ԱԻՆ փոխնախարար Վ. Տերտերյանը և ՓԾ տնօրեն Ս. Ազարյանը:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության նախարարության և գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները:
Պարզվել է, որ արգելոցում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ և 10 ծառ: Հրդեհը մարվել է արգելոցի աշխատակիցների կողմից (30 աշխատակից):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան