Նավթային ճգնաժամում հայտնված Ադրբեջանը կանգնած է կառավարության կազմը կրճատելու առաջ
Նավթային եկամուտների նվազման ժամանակահատվածում ներկայիս ուռճացած պետական ապարատի պահպանումն Ադրբեջանում լուրջ ֆինանսներ է պահանջում: Ներկայումս օպտիմալ է համարվում 20 նախարարությունների փոխարեն 12-ի պահպանումը, քանի որ տնտեսական ճգնաժամում գտնվող Ադրբեջանը հավելյալ գերատեսչությունների կարիք չունի: Նման առաջարկությամբ, ինչպես հայտնում է ադրբեջանական MeydanTV հեռուստաալիքի կայքը, հանդես է եկել ադրբեջանցի տնտեսագետ- փորձագետ Գուբադ Իբադօղլուն:
Նրա խոսքերով` եվրոպական առաջատար երկրներում նախարարությունների թիվը տատանվում է 9-14-ի միջև: Գուբադօղլուն գտնում է, որ Ադրբեջանում առավելագույնը պետք է լինի 12 նախարարություն` պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, արդարադատության, արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության ու պարենի, առողջապահության, կրթության ու կենսավիճակի, արդյունաբերության, գիտության ու տեխնոլոգիաների, տրանսպորտի ու ենթակառուցվածքների, հարկերի ու մաքսատուրքերի կարգավորման, աշխատանքի գերատեսչություններ:
Ինչպես ասվում է նյութում, ըստ փորձագետի` առաջիկայում նավթի գների բարձրացում կամ էլ մանաթի արժեվորում չի կանխատեսվում, ուստի անհրաժեշտ է գնալ 37-ի հասնող գերատեսչություններ և նմանօրինակ կառույցներ ունեցող կառավարության կազմի կրճատման ու օպտիմալացման ուղիով:
Նյութեր թեմայի շուրջ`
Հաշվարկ. Ադրբեջանի պոտենցիալ կորուստները նավթի գների անկումից
Ադրբեջանում խուճապ է մանաթի փոխարժեքի անկման հետևանքով