ՊԲ մամուլի ծառայությունը հերքում է «ադրբեջանական գերեզմանոցը գնդակոծելու» մասին ապատեղեկատվությունը
Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են ապատեղեկատվություն տարածել հայկական ստորաբաժանումների կողմից Ադրբեջանի խաղաղ բնակչությանը գնդակոծելու մասին: Այս անգամ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը գրում է, թե իբր «Աղդամի շրջանում հայկական զինված ստորաբաժանումները գնդակոծել են խաղաղ բնակչությանը նրանց՝ գերեզմանոց այցելելու ժամանակ»:
ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը Panorama.am-ի հետ զրույցում հերքեց ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը:
«ՊԲ ստորաբաժանումները մշտապես հետևել և հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Նմանօրինակ ձեռագիրը բնորոշ է Ադրբեջանի զինված ուժերին»,- հայտատարարեց ՊԲ մամուլի ծառայության ղեկավարը:
Հարկ է ընգծել, որ ադրբեջանական տեղեկատվական գործակալության հրապարակած 10 լուսանկարներից միայն մեկում է տապանաքարը վնասված, բայց և դրա վրա էլ փամփուշտի հետքեր չկան: Մնացած լուսանկարներում ցուցադրված են տապանաքարերի մոտ հարազատների մահը սգացող ադրբեջանցի գյուղացիներ, մինչդեռ ԱՊԱ-ն պնդում է, թե իբր «հայկական կողմի գնդակոծության պատճառով գրեթե անհնար է այցելել գերեզմանատուն»:
Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի սկզբին համաձայն ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի հայտարարության՝ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ էին արձակել իրենց իսկ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ՝ հետագայում հայկական կողմին մեղադրելու նպատակով:
Նյութեր թեմայի շուրջ`
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական գյուղի` «հայերի կողմից գնդակոծվելու» մասին տեսանյութը զուտ ներկայացում է
«Ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում կրակելով սեփական գյուղերի վրա». Հովհաննիսյան