«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում չորս հատուկ ծրագիր նվիրված է լինելու Հայոց ցեղասպանությանը
Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու Հայոց ցեղասպանության թեմային: Չորս հատուկ ծրագիր նվիրված է լինելու այս թեմային: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը:
Նրա ներկայացմամբ, այդ չորս ծրագրեր են՝ «Մենք կանք», «Ճիչ» (հիմնական վավերագրական ֆիլմերն են ընդգրկված), «Երախտիքի տուրք»՝ այն մարդկանց և կազմակերպություներին, որոնք այդ տարիներին օգնել են հայ ժողովրդին, «Այլևս երբեք»:
«Այս չորրորդ ծրագրերն, ընդհանրապես, ցեղասպանությունների մասին են՝ հրեական Հոլոքոստից մինչև Ուգանդայի, Սուդանի, Պերուի, Կամբոջայի ցեղասպանությունների»,- ասաց Մ. Ստամբոլցյանը:
Նա հույս հայտնեց, որ այս մեծ ու հետաքրքիր ծրագիրը կընդհանրացնի այս բոլոր պատմությունները և Հայոց ցեղասպանությունը կդնի մեկ ուրիշ կոնտեքստի մեջ:
Ասուլիսին ներկա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանն ասաց, որ փառատոնի շրջանակում կլինեն Հայեց ցեղասպանության թեմայով նկարահանված ֆիլմերի պրեմիերաներ:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կայանալու է հուլիսի 12-19-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան