Քաղաքական 12:52 14/03/2015

Առաջին հերթին Թուրքիան պետք է վերլուծի, թե ինչն է սխալ արել. ԱԳ նախարար

«Կարիք չկա ներկայացնելու իրերն առճակատման տեսանկյունից, և ես չեմ դիտարկում տարածաշրջանում առկա զարգացումներն այս համատեքստում»,-ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սլովենական «Dnevnik» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե՝ «Հարավային Կովկասը միշտ ընկալվում էր որպես հզոր տերությունների շահերի կիզակետում գտնվող տարածաշրջան: Բառացիորեն այսօր ԱՄՆ-ն հայտարարեց, որ 3000 զինվորներ կպաշտպանեն Բալթյան երկրները` զսպելու Ռուսաստանի ագրեսիան: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հնարավոր է ԱՄՆ-ի կողմից կովկասյան տարածաշրջանում նմանատիպ միջամտություն»: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հարցին ի պատասխան, թե՝ «Որո՞նք են ձեր մտահոգությունները՝ պայմանավորված տարածաշրջանի ռազմականացման սպառնալիքով»,Նալբանդյանն ասել է. «Տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող գլխավոր վտանգը Ադրբեջանն է. պետություն, որ տասը տարիների ընթացքում իր ռազմական բյուջեն 163 մլն ԱՄՆ դոլարից հասցրել է գրեթե 5 մլրդ ԱՄՆ դոլարի, երկիր, որը սպառնում է ուժ կիրառել, պետություն, որ շարունակաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ատելության քարոզչությամբ: Սա է իրական սպառնալիքը: Եվ մենք պետք է մտածենք` ինչպես արձագանքել այս վտանգին և փորձել խաղաղ և բանակցված լուծումներ գտնել տարածաշրջանում առկա խնդիրներին»:

Պատասխանելով հետևյալ հարցին, թե՝«Ներկայումս ձեր ուշադրության կենտրոնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորու՞մն է, թե՞ Թուրքիայի հետ սահմանների վերաբացման հարցը: Վերջին անգամ, կարծես թե այս գործընթացները մի փոքր համընկան, բայց, հետո, կարծես հայտնվեցին փակուղու մեջ», Հայաստանի արտգործնախարարը նշել է. «Թուրքիայի հետ բանակցություններ սկսելը մեր Նախագահի նախաձեռնությունն էր՝ ուղղված առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորմանը: Մինչ դա մեր հարաբերությունները փակուղու մեջ էին: Մեր Նախագահը հրավիրեց Թուրքիայի Նախագահ Գյուլին` Հայաստանում ներկա գտնվելու ֆուտբոլային խաղին: Այս նախաձեռնությունը հայտնի դարձավ որպես «Ֆուտբոլային դիվանագիտություն»: Մենք վարում էինք շատ ինտենսիվ և դժվար բանակցություններ: 2009թ. հոկտեմբերին՝ Ցյուրիխում, մենք ստորագրեցինք երկու արձանագրություններ: Սակայն Թուրքիան պատրաստ չեղավ` դրանք վավերացնելու և կյանքի կոչելու: Թուրքիան խախտեց pacta sunt servanda սկզբունքը: Այդ է պատճառը, որ միջազգային հանրությունը, աշխարհի շատ երկրներ, ասում են, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում:

Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին` փորձելով կապակցել ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծումը Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ: Բազմաթիվ երկրներ ընդգծում էին, որ ցանկացած փորձ՝ կապակցելու այս երկու գործընթացները, կվնասի երկուսին էլ: Թուրքական կողմի հին նախապայմաններից մեկը, որը վերակենդանացվեց Ցյուրիխից հետո, վերաբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բայց Հայաստանը անվերապահորեն հայտարարել և հաստատել էր՝ մենք երբեք հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության փաստը և նրա միջազգային ճանաչման ու դատապարտման կարևորությունը»:

«Ռուսաստանը, որպես Թուրքիայի բարեկամ, կարո՞ղ է այս երկխոսությունը կրկին տեղափոխել նախորդ փուլ» հարցին պատասխանելով՝ Նալբանդյանն ասել է. «Առաջին հերթին Թուրքիայի կառավարությունը պետք է Թուրքիայի ժողովրդի բարեկամը լինի՝ գործի ի շահ իր ժողովրդի: Արդյո՞ք կարծում եք, թե Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ավելի շատ է բխում այլ պետությունների շահերից, քան՝ Թուրքիայի և Հայաստանի: Իհարկե, այդ կարգավորումը համապատասպանում է թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ տարածաշրջանի շահերին:

Բայց, ցավոք, Թուրքիան քաջություն և իմաստություն չունեցավ՝ վավերացնելու և կյանքի կոչելու համաձայնեցված և ստորագրված արձանագրությունները: Այսինքն՝ սա այն դեպքը չէ, երբ որևէ մեկը պետք է ինչ-որ դերակատարում ունենա՝ առաջ մղելու Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Առաջին հերթին Թուրքիան պետք է վերլուծի, թե ինչն է սխալ արել: Դեռ այն ժամանակ ես զգուշացնում էի, որ Թուրքիան իր այս մոտեցմամբ իր հռչակած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը կվերածի «զրո հարևանների առանց խնդիրների»: Այսօր բոլորը կիսում են այս տեսակետը»:

Նախորդող հրապարակումներ՝
«Մենք չենք խնդրում մեր բարեկամ երկրներին Հայաստանի համար ինչ-որ բան անել` ընդդեմ ուրիշների»
«ԵՏՄ անդամակցությունը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ՀՀ համար». Նալբանդյանի հարցազրույցը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անհրաժեշտ է դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից. Հակոբ Հակոբյան
«Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի»:
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս հայհոյանքների հեղինակին ՔՊ-ն առաջադրում է ԲԴԽ անդամ
Ազգային ժողովի խորհրդի նիստում հաստատվել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի և հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Հունվարի 20-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 20-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
ՀԱԿ. Անընդունելի է Մինսկի Խմբի համանախագահողների ու Հայաստանի իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը գերեվարված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ
Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է....
Աղբյուր` Panorama.am
08:50
Մահացել է Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:...
Աղբյուր` Panorama.am
08:34
Հանրապետության ճանապարհներին ձյուն է, բուք ու մերկասառույց
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հունվարի 20-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Խոշոր վթար Վեդի-Երևան ավտոճանապարհին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 20-ին, ժամը 04:57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
23:06
Մենք ասում ենք ամենահին քրիստոնեական պետությունն ենք, Հայաստանում ասում են՝ մենք ենք ամենահինը. Զուրաբիշվիլի
Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ մեծ խնդիր կովկասյան տարածաշրջանում։ Այդ մասին ասել է Վրաստանի հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}