Մարտի 17-18-ը տեղի կունենա Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն անցկացվելու է Հայաստանի Հանրապետությունում 2015թ.-ի մարտի 17-18-ը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Մինչ այդ` մարտի 16-ին, նախատեսված են Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստեր:
Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում: