Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է գալիս Թուրքիայի խնդրանքով. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, ադրբեջանական պատվիրակությունը երկուշաբթի օրը մեկնարկող Եվրանեսթի ԽՎ չորրորդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանում Թուրքիայի կառավարության խնդրանքով:
«Թուրքիայում համոզված են եղել, որ եթե ադրբեջանցիները հրաժարվեն Երևան գալուց, Եվրանեսթի ԽՎ-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերվող բանաձևը կընդունի առանց առարկությունների: Հիմա ադրբեջանցիները Երևան են գալիս մի կոնկրետ նպատակով, ամեն ինչ անել, որ Խորհրդարանական վեհաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չընդունի»,–գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին