Մյանմայում լաստանավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ
Մյանմայի ափերի մոտ տեղի ունեցած լաստանավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, ևս 26-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն` հղում անելով «Ֆրանս պրեսս» լրատվական գործակալությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` աղետը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Նշվում է, որ շուրջ 200 ուղևոր փոխադրող «Aung Takon» լաստանավը Կյակոպյու քաղաքից շարժվում էր դեպի երկրի արևմտյան Ռակհայն նահանգ: Այս պահի դրությամբ հաջողվել է փրկել 167 մարդու կյանք:
«Այս պահին մեզ հայտնի է 21 զոհվածի` 2 տղամարդու և 19 կնոջ մասին,- «Ֆրանս պրեսս»-ին ասել է երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Աղետի հնարավոր պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: