ԱԳՆ-ից արձագանքում են Օսկանյանի հայտարարությանը՝ «անհեթեթություն է»
«Դա անհեթեթություն է»: Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հարցին, թե ինչպես կմեկնաբանեն նախկին արտգործնախարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ օրերս Վարդան Օսկանյանը Facebook-յան էջի միջոցով տեղեկացրել էր, թե ամիսներ առաջ հրավեր է ստացել Սփյուռքի մեր կարևոր և հայաշատ համայնքներից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպչական հանձնախմբի կողմից՝ ապրիլին իրենց գլխավոր միջոցառմանը ելույթ ունենալու համար: Սակայն մի քանի օր առաջ իբրև թե զանգ է ստացել միջոցառման կազմակերպիչներից, որոնք տեղեկացրել են, որ այդ երկրում Հայաստանի դեսպանությունը առարկել է իր մասնակցությանը և որ համայնքի ներկայացուցիչները, փորձելով հակառակը համոզել դեսպանությանը, ի վերջո չեն ցանկացել հակադրվել ու լարվածություն ստեղծել և ընդառաջել են նրանց պահանջին: Ասել է թե` Վ.Օսկանյանը մեղադրեց իշխանություններին իր դեմ սադրիչ գործողություններ իրականացնելու համար, միևնույն ժամանակ չհստակեցնելով ոչ հայկական համայնքի, ոչ էլ մեր դեսպանին, ով այդ ամենն իրականացրել է:
Արդեն երկու օր շարունակ Panorama.am-ը փորձում է պարզաբանում ստանալ Վարդան Օսկանյանից՝ մասնավորեցնելու համար, թե կոնկրետ ո՞ր համայնքի և ինչ միջոցառման մասին է խոսքը: Պատգամավորը ոչ միայն հեռախոսազանգերին չի պատասխանում, այլև անուշադրության է մատնել Facebook-յան էջում կատարված գրառման տակ հնչեցրած հարցը:
Քանի որ Վարդան Օսկանյանից որևէ արձագանք հնարավոր չէ ստանալ, փորձեցինք մեկնաբանություն ստանալ պաշտոնական աղբյուրներից: Ի պատասխան ԱԳՆ մամլո խոսնակն ընդամենը երկու բառ փոխանցեց. «Դա անհեթեթություն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները