Հարավային Աֆրիկայում առաջին անգամ փոխպատվաստել են տղամարդու սեռական օրգանը
Հարավաֆրիկացի վիրաբույժների խումբն իրականացրել է առնանդամի փոխպատվաստում: 21-ամյա երիտասարդի վիրահատությունը տևել է 9 ժամ, եզակի վիրահատությունն իրականացրել են Քեյփթաունի հոսպիտալի և համալսարանի մասնագետները: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Սեռական օրգանը հեռացվել էր 3 տարի առաջ՝ թլպատման ժամանակ ստացած վարակի պատճառով: Փոխպատվաստումն իրականացվել է դեկտեմբերին: Հիվանդի անունը չի հրապարակվում: Հաղորդվում է, որ նա լիովին վերականգնվել է վիրահատությունից հետո, վերականգնվել են նաև միզելու և վերարտադրական հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա