ԱՄՆ-ը խոշոր բանկերից 1 միլիարդ դոլար տուգանք է պահանջում
ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախատեսում է պահանջել մի քանի խոշոր բանկերից 1 միլիարդական դոլար արտարժույթի շուկայում կատարած մանիպուլյացիաների համար: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն հղում անելով «Բլումբերիգ»-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, խարդախության մեջ կասկածվում են այնպիսի բանկեր, ինչպիսիք են` «Barclays», «JP Morgan Chase», «Citigroup», «Royal Bank of Scotland» և «UBS Group» բանկերը: Նշվում է, որ այս բանկերից մեկը համագործակցել է քննությունն անցկացնողների հետ, ինչի համար ավելի փոքր տուգանք կվճարի, քան մյուսները:
Այս պահին ԱՄՆ իշխանությունների և բանկերի ղեկավարության միջև տեղի են ունենում բանակցություններ վերջնական գումարի չափի վերաբերյալ:
Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ բանկերի նկատմամբ այս հետպնդումը կարող է արժենալ 4 միլիարդ դոլարը, ինչը չի բացառվում, որ կարող է աճել ժամանակի ընթացքում: