Գալարափողահար Արմեն Կարագյանն արժանացել է Հրայր և Մարթա Ալբարյանների անվան պարգևին
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնի 3-րդ կուրսի ուսանող գալարափողահար Արմեն Կարագյանն արժանացել է Հրայր և Մարթա Ալբարյանների անվան «Լավագույն ուսանող» պարգևին: Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադամի գործադիր վարչության գրասենյակում շնորհալի ուսանողին շնորհվել է դիպլոմ և 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգև: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադամի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արմենը 2009 և 2013թթ.-ին մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին և զբաղեցրել 3-րդ տեղը: 2014թ.-ին նա վարպետության դասեր է առել Գերմանիայում: «Առաջիկայում կրկին պատրաստվում եմ մասնակցել «Վերածնունդ» փառատոնին և հույս ունեմ գոհացնել իմ հանդիսատեսին»,- Ալբարյան ընտանիքին ուղղված իր շնորհակալական խոսքում տեղեկացնում է երիտասարդ երաժիշտը:
2009թ.-ին արգենտինահայ բարերարների միջոցով հիմնված ամենամյա պարգևը` 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և դիպլոմ, շնորհվում է Կոնսերվատորիայի տարվա լավագույն ուսանողին: Մրցանակակրին ընտրում են Ալբարյանները մասնագիտական հանձնախմբի կողմից առաջադրված առաջադեմ ուսանողներից: Նախորդ տարիներին «Լավագույն ուսանող» պարգևին արժանացել են ջութակահարուհի Մերի Խոջայանը /2009թ./, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը /2010թ./, ջութակահարուհի Աննա Մարգարյանը /2011թ./, վոկալիստ Արսեն Ստեփանյանը /2012թ./, թավջութակահար Հայկ Սուքիասյանը/2013թ./, դաշնակահար Ժորա Սարգսյանը/2014թ./:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու