Վթարված շտապօգնության մեքենայի անձնակազմի անդամների վիճակը կայուն է
Արտաշատի շտապօգնության մեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով տուժած բժիշկը և դիմացի մեքենայի վարորդի վիճակը լավ է, նրանք արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը:
«Բուժքույրը և շտապ օգնության մեքենայի վարորդը դեռևս վերակենդանացման բաժանմունքում են գտնվում: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն»,-նշեց Շ. Հունանյանը:
Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ մարտի 14-ին երեկոյան Արտաշատի շտապօգնության մեքենան Վերին Արտաշատ կանչի մեկնելիս վթարվել էր: Պատահարի արդյունքում բժիշկ Կարապետ Գրիգորյանը տեղում մահացել էր։
Կանչի դուրս եկած շտապօգնության երկրորդ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները