Ադրբեջանը մահվան երկիր է. թուրք ակտիվիստ
Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ, Անկարա, Իզմիր քաղաքներում Ադրբեջանում փողոցային կենդանիների սպանդի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել: Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց անցկացված ակցային 100-ից ավելի հասարակական, քաղաքական ակտիվիստներ են մասնակցել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
Ինչպես ասվում է նյութում, ցույցերի մասնակիցները «Ազատություն կենդանուն, մարդուն», «Բաքվում պետությունն այրում է կենդանիներին, մի´ լռիր», «Բոյկոտի´ր Եվրոպական խաղերը», «Բոլորս կենդանի ենք», «Ադրբեջանին` կարմիր քարտ» բովանդակությանբ պաստառներ են պարզել ու կարգախոսներ հնչեցրել: Ակցիայի վերջում մասնակիցները հյուպատոսության շենքի առջև շան ուրվապատկերով վարդեր են սփռել:
Ակցիայի մասնակից ակտիվիստ Գյուրայ Թեզջանը ուշադրության է հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանում «ոտնահարվում են ոչ միայն կենդանիների, այլև մարդկանց իրավունքները»:
«Ադրբեջանի իշխանությունները մարդ-կենդանի տարբերակում չեն դնում: Դրա կոնկրետ օրինակն այն է, որ պաշտոնական Բաքուն բռնաճնշումների, ֆիզիկական բռնությունների և ձերբակալությունների է ենթարկում ընդդիմադիրներին ու իրավապաշտպաններին»,- շեշտել է նա` հավելելով, որ ներկայումս Ադրբեջանում չկա մեկը, որ բողոքի փողոցային կենդանիների կոտորածի դեմ, քանի որ այնտեղ «բոլոր բողոքողները հայտնվում են ճաղերի հետևում», փողոցային կենդանիների իրավունքի մասին խոսելն անգամ կարող է ձերբակալության պատճառ դառնալ:
Նրա խոսքերով` Ադրբեջանում մեծ թվով իրավապաշտպաններ, լրագրողներ, ակտիվիսստներ ու հասարակական կազմակերպությունների անդամներ կան ձերբակալված Եվրոպական խաղերի նախաշեմին: «Ադրբեջանի մայրաքաղաքում փողոցային շների սպանդի ու դիակիզելու վերաբերյալ տեսանյութերի հրապարկումից հետո աշխարհում կենդանիների իրավունքների պաշտպան ակտվիստները երկրի իշխանությանը կոչ են արել վերջ դնել այդ գազանությանը»,- հիշեցրել է թուրք ակտիվիստը:
Նյութեր թեմայի շուրջ`
Եվրոպական խաղերին ընդառաջ` շների զանգվածային սպանդ Բաքվում
Ադրբեջանում կոչ են անում հրաժարվել Եվրոպական խաղերից, իսկ ազգայնականները սպառնում են հայկական հավաքականին
The Guardian. «Amnesty-ն կոչ է անում բոյկոտել Բաքվի եվրոպական խաղերը»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում