Հազարավոր բրազիլացիներ նախագահի հրաժարականն են պահանջել
Հազարավոր բրազիլացիներ Ռիո դե Ժանեյրոյում և այլ քաղաքներում մասնակցել են հանրահավաքների՝ պահանջելով նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ցուցարարները, որոնցից շատերը հագել էին ֆուտբոլի ազգային հավաքականի դեղին շապիկներ և բրազիլական դրոշներով էին տանում, վստահ են, որ նախագահը խառնված է աղմկահարույց կոռուպցիոն սկանդալում, որը վերջերս առաջացել էր երկրի խոշորագույն Petrobras ընկերությունում:
Ռուսեֆը ղեկավարել է այդ նավթային ընկերությունը այն ժամանակ, երբ այնտեղ, ըստ որոշ տեղեկությունների, տարածված է եղել կաշառակերությունը: Այդուհանդերձ, նա չի մտել մոտ մեկ տասնյակ քաղաքական գործիչների ցանկ, որոնք քննության տակ են:
Ուրբաթ օրը Բրազիլիայում մեկ այլ ցույց էր տեղի ունեցել, որի մասնակիցներն աջակցություն էին հայտնել Ռուսեֆին ու կառավարությանը: