Չինաստանն այս ամսվա վերջին կհրապարակի «Նոր մետաքսի ճանապարհի» իրագործման քարտեզը
Չինաստանն այս տարվա մարտ ամսվա վերջին կհրապարակի «Նոր մետաքսի ճանապարհի» ստեղծման նախաձեռնության կյանքի կոչման ճանապարհային քարտեզը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ին` հղում անելով «Սինհուա» լրատվական գործակալությանը:
«Մեկ գոտի - մեկ ուղի» անունը կրող նախաձեռությունը տնտեսական ընդհանուր գոտու նախագիծ է, որը պետք է Չինաստանը կապի Եվրոպայի հետ, ինչպես նաև կամրապնդի Պեկինի համագործակցությունը Ասիայի և Աֆրիկայի երկրների հետ:
Տեղեկատվության համաձայն` ծրագիրը կհրապարակվի Հայնան կղզու Բաո քաղաքում անցկացվող ամենամյա համաժողովի ժամանակ: Որպես կանոն` այս համաժողովին հավաքվում է Ասիայի տնտեսական և փորձագիտական ամբողջ վերնախավը: Ծրագիրն իր մեջ ներառում է իրագործման ենթակա ենթակառուցվածքային նախագծերի ցանկը:
«Նոր մետաքսի ճանապարհի» ստեղծման նախաձեռնությունը 2013 թ.-ին առաջ էր քաշվել Չինաստանի ղեկավար Սի Ձիպինի կողմից: