ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախօրեին մի քանի մարզերի համայնքերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Այսպես, Արմավիր քաղաքը կշարունակի ղեկավարել Ռուբեն Խլղաթյանը, հիշեցնենք, նա մրցապայքարում մենակ էր, նրա օգտին, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, քվեարկել է 8169 մարդ:
Արագածոտնի Օհանավան գյուղում ինքնաառաջադրված ԲՀԿ-ական գյուղապետը հաղթանակ է տոնել ՀՀԿ առաջադրած թեկնածուի նկատմամբ: Գործող գյուղապետը ստացել է 704 ձայն, ՀՀԿ թեկնածուն՝ անկուսակցական Էդգար Հայրապետյանը՝ 615 ձայն, մյուս թեկնածուն՝ ինքնաառաջադրված անկուսակցական Խաչատուր Սիսակյանը՝ 288 ձայն:
Արարատի մարզի Վարդաշեն գյուղում էլ վերընտրվել է Դաշնակցական գյուղապետը: Նա ինքնաառաջադրվել էր, մրցակից չուներ, ստացել է 209 ձայն:
Ավելի վաղ նշել էինք, որ առաջադրվածները գերակշռող դեպքերում գործող համայնքապետերն են, ուստի վերընտրվածներն էլ նրանք են:
Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում գործող գյուղապետը հաղթանակ է տոնել երեք ձայնի տարբերությամբ: ՀՀԿ-ական գյուղապետը ստացել է 53 ձայն, նրա մրցակիցը՝ ինքնաառաջադրված Վահան Մարգարյանը 50 ձայն:
Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում էլ դպրոցի ուսուցչին 25 ձայն է պակասել գյուղապետի դեմ հաղթանակ տոնելու համար: ՀՀԿ-ական գյուղապետը՝ Նաիրի Աթաբեկյանը ստացել է 183 քվե, նույն գյուղի դպրոցի ուսուցիչ Իսկանդար Մեհրաբյանը՝ 158 քվե:
Panorama.am-ն ավելի վաղ հրապարակումներում նշել էր, որ համայնքապետի թեկնածուների թվում կանայք չկան, չկան նաև ընդդիմադիր ուժերի կողմից առաջադրված թեկնածուներ: Համայնքապետի պաշտոնի համար պայքարողները մեծամասամբ գործող գյուղապետերն են, որոնց մեծ մասը Հանրապետական են, մյուսները՝ անկուսակցական:
Մյուս համայնքներում ընտրությունների արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ԿԸՀ պաշտոնական կայքէջից:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ էին նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի ունեցան միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Նախորդող հրապարակումներ՝
Գյուղապետի դեմ առաջադրված եղբայրն ինքնաբացարկ է հայտնել
Լորում Լորիկները շատ են. Վստահեցնում է գյուղապետը
Համայնքապետի թեկնածու բոլոր կանայք ինքնաբացարկ են հայտնել
ՏԻՄ ընտրություններ. Մեկնարկում է քարոզարշավը
ՏԻՄ ընտրություններ. Թեկնածուները կամ ՀՀԿ-ական են, կամ անկուսակցական
ՏԻՄ ընտրություններ. Գործող գյուղապետերը ցանկանում են վերընտրվել
ՏԻՄ ընտրություններ. Գեղարքունիքում և Արարատում էլ կին թեկնածուներ չկան
ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները