Երևանում մեկնարկել է «Եվրանեսթ»-ի նիստը
ՀՀ Ազգային ժողովում այսօր մեկնարկեց «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որն անցկացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նիստը վարում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Նշենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել: Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին իր ելույթում մտահոգություն հատնեց Ադրբեջանի բացակայության հետ կապված:
«Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել այստեղ»,-ասաց նա:
Քննարկման ընթացքում ելույթ ունեցան Եվրանեսթի անդամ երկրների ներկայացուցիչները և ներկայացրեցին վերջին տարիներին իրենց երկրների ձեռքբերումներն ու բացթողումնները:
Նշենք, որ Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը, ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում: