ԱՆ ուշացած արձագանքը Կապանում բրուցելոզի դեպքերի վերաբերյալ
Առողջապահության նախարարությունը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ից, ապա ավելի ուշ Սննդամթերքի անվտագության պետական ծառայության հայտարարություններից հետո շաբաթ օրը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ Կապանում գրանցված բրուցելոզի դեպքերի վերաբերյալ:
Ըստ այդմ, ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի 6 անձ բրուցելոզ հիվանդության բնորոշ ախտանշաններով դիմել են բժշկական օգնության: Համապատասխան մասնագետների կողմից տեղում կազմակերպված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ: Ինչպես նաև պարզվել է, որ դեպքերը կապված են մասնագիտական գործունեության հետ:
Նկատենք, որ հստակ չէ, թե երբ է նախարարությունը ստացել տեղեկատվությունը:
«Այժմ Կապան քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 15 հիվանդ (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպվել է անհրաժեշտ բուժում, հիվանդներն ապահովված են դեղորայքով և ունեն առողջացման դրական տեղաշարժ: Դեպքերի վերաբերյալ անհապաղ տեղեկատվություն է տրամադվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Նոր հիվանդներ հայտնաբերելու և անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպլեու նպատակով՝ իրականացվում են ներքոհիշյալ միջոցառումները. ճշտվում է այն անձանց ցանկը, ովքեր առնչություն են ունեցել հնարավոր վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ, բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդների տնային օջախների նկատմամբ՝ հնարավոր նոր հիվանդներ հայտնաբերելու համար, համագործակցված աշխատանքներ են իրականացվում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: Աշխատանքները շարունակվում են»:
Նախորդող հրապարակումներ՝
«Կապանի 6 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց». «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ
ՍԱՊԾ. Կապանում բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան