Վ. Պուտին. Կյանքն առանց բամբասանքի տխուր կլինի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանելով ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունները, թե իբր առողջական խնդիրներ ունի, հայտարարել է, որ «առանց բամբասանքի տխուր կլինի»: Այս մասին Լենտա.ռու կայք-ի, նա ասել է Սանկտ Պետերբուրգում Ղրղզստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Իր հերթին Ղրղզստանի առաջնորդը նշել է, որ Վ. Պուտինը լավ վիճակում է, «նա ոչ միայն քայլում է, այլ նաև մեքենա է վարում»:
Մարտի 11-ին Reuters –ը գրել էր, որ հնարավոր է Ռուսաստանի նախագահը հիվանդացել է և դրանով է պայմանավորված, որ չի հայտնվում հանրության շրջանում: Բացի այդ, ըստ գործակալության, դրանով էր պայմանավորված նաև Աստանում ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը հետաձգելը:
Վ. Պուտինի մամլո խոսնակ Պեսկովը վստահեցրել էր, որ երկրի ղեկավարն առողջական որևէ խնդիր չունի: Մարտի 15-ին Պեսկովը հրաժարվել էր պատասխանել հարցին, թե որտե՞ղ է գտնվում Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ նման պրակտիկա չկա: