2014-ի ընթացքում 10 բուհի տրամադրվել է 3.7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական աջակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում իրականացվել են կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման ծրագրեր:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ներդրվել է ուսանողների սոցիալական աջակցության նոր փաթեթ, հաստատման է ներկայացվել «Ուսման վարձի առավելագույն չափի սահմանումը՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ընդլայնվել է «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների, ուսանողների սոցիալական աջակցության ծրագիրը: Արդյունքում 1070 ուսանողի տրամադրվել է 50-100 տոկոսի չափով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում՝ շուրջ 225 մլն դրամ:

2014 թ. մեկնարկել է ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման գործընթացը. հաղթող է ճանաչվել 38 ուսանող: Ներդրվել է նորարարական մրցակցային հիմնադրամների ծրագիրը, որի շրջանակում 10 բուհի տրամադրվել է 3.7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական աջակցություն: Հաստատվել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը: ԵՄ-ի ֆինանսավորմամբ մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագիրը: «Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը», «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը» և «Երևանի պետական համալսարանը» վերակազմավորվել են հիմնադրամների:

Նախնական և միջին մաuնագիտական կրթության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է ուuումնական հաuտատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման համակարգը, հաստատվել է «Նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի կարգը»:

Հանրակրթության ոլորտում կարևոր ձեռքբերումներից է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որով նախատեսվում է մինչև 2025 թ. ՀՀ կրթական համակարգը դարձնել համընդհանուր ներառական՝ մատչելի բոլոր երեխաների համար: Ներկայումս հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 139 հանրակրթական դպրոց՝ շուրջ 3000 աշակերտով:
Շարունակվել է 2009 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը. 2014 թ.-ից այն ներդրվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, 2015 թ.-ից՝ Արարատի մարզում: Ավարտվել է հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի ներդրման եռամյա ծրագիրը և որոշվել է 5-9-րդ դասարանների համար թույլատրել արտադասարանական խմբակների բացումը: Հաստատվել են «Ազգային երգ ու պար» ու Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը՝ հանրակրթական 13 հիմնական դպրոցի 5-րդ դասարանների համար:

Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայրենասիրական դաստիարակության 2015-2019 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Բոլոր դպրոցներն ապահովվել են ինտերնետային կապով և համակարգիչներով: «Մեկ երեխա - մեկ համակարգիչ» փորձնական ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների առաջին դասարանի աշակերտներին անվճար տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի 2015-2019 թթ., իսկ 2019 թվականից նախատեսվում է ծրագրի աստիճանական ընդլայնում: Շարունակական միջոցառումներ են իրականացվում կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ:

Լիցենզավորման գործընթացի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում նախադպրոցական կրթական ծրագրով լիցենզիա է ստացել 11, տարրական հանրակրթական ծրագրով` 65, հիմնական հանրակրթական ծրագրով` 51, միջնակարգ հանրակրթական ծրագրով` 40 ուսումնական հաստատություն: Իրականացվել է պետական և ոչ պետական թվով 15 հանրակրթական ուսումնական հաստատության ըստ կրթական ծրագրերի լիցենզիաների կասեցում և դադարեցում: Դադարեցվել է 2 բարձրագույն ուսումնական հաստատության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիաների գործողությունը, խախտման հիմքով նախազգուշացվել է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագիր իրականացնող 10 ուսումնական հաստատություն:

2014 թ. ընթացքում իրենց ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարները՝ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը և Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:

ԿԳՆ 2014 թ. կատարած հիմնական աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո արծարծվել են նախարարության 2015 թ. գործունեության գերակա ուղղությունները: Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրակրթության, բարձրագույն մասնագիտական կրթության, գիտության, դպրոցաշինության, լիցենզավորման ոլորտներում առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, հետաքրքրվել է հանրակրթության ուսումնական ծրագրերի հասցեականությամբ, գիտության ոլորտի զարգացման և գիտնականների խրախուսման ծրագրերով, պետական ավարտական և բուհական ընդունելության միասնական քննությունների կազմակերպման գործընթացով, ավագ դպրոցների հիմնանորոգման, շենքային պայմանների արդիականացման ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ընթացքով: Վարչապետը հանձնարարել է կրթության և գիտության նախարարին՝ հանրակրթական ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնասիրել միջազգային փորձը, մշակել գիտության զարգացմանն ուղղված ծրագրեր, պարբերաբար վարչապետին զեկուցել ընդունելության քննությունների կազմակերպման ընթացքի վերաբերյալ և ուշադրության կենտրոնում պահել ավագ դպրոցների վերանորոգման աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետում իրականացումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}