«Ադրբեջանցի քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն». Երևանյան Եվրանեսթում մտահոգություններ են հնչում
ՀՀ Ազգային ժողովում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիեսթեան այսօր փոխանցեց փոխնախագահ Ֆրեդերիկո Միկեի ուղերձը:
Նա նշեց, որ վեց տարի առաջ Պրահայում ուրվագծեցին տեսլականը ԵՄ և ԱԼԳ երկրների շուրջ:
«Այդ օրվանից լավ առաջընթաց ենք արձանագրել մեր հարաբերություններում, ավելի լավ ենք յուրացրել մեր շահերը, մեր երեք գործըկերների հետ ստորագրեցինք ասոցացման համաձայնագրեր և դրանք ուժի մեջ են: Մեզ հետաքրքրում է այլ գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելը»,-ասաց նա:
Տ.Հրիսթեան նշեց, որ վիզաների դյուրացման ռեժիմում համագործակցության պայմանագրեր են կնքվել հինգ երկրների հետ, առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը գործում է միայն մեկ երկրի հետ:
«Կուզենայիք ավելի սերտ ու ուժեղ հարաբերություններ գործարկել մեր բոլոր գործընկերների հետ»,-նկատեց նա:
Եվրանեսթ ԽՎ համանախագահ Հեյդի Հաուտալան ցավ հայտնեց, որ ադրբեջանցի գործընկերները չեն մասնակցում այս նիստին: «Սա իրենց նիստն է, իրենցն է ևս»,-ասաց նա:
Նա կարևորեց քաղաքացիական հասարակության դերըև հավելելեց. «Ադրբեջանցի քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն, անընդունելի է, որ այս մարդիկ իրենց հայացքների համար պատժի ենթարկվեն»:
Նախորդիվ`
ՀՀ Նախագահ. Խնդրի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում, Երևանում ու Բաքվում
Սերժ Սարգսյան. Մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի՝ ինչպես կարող է պայքարել
«Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում մեր միջազգային կապերին և խորհրդարանական դիվանագիտությանը»