Եվրանեսթում ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը
ՀՀ Ազգային ժողովում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը: Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հատուկ բանաձևն ընդունվեց 33 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, որին հաջորդեցին ծափահարությունները:
Մինչ բանաձևի քվեարկությունը ելույթ ունեցող պատվիրակները կարևորեցին բանաձևի ընդունումը` նշելով, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման ոճրագործություններն այլևս չկրկնվեն
«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ ռազմական ագրեսիայի մասին» բանաձևը ևս ընդունվեց 38 կողմ, 9 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Սա նույնպես ընդունվեց ծափերով:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին