Հասան Ռոհանիի ներկայությամբ շահագործման է հանձնվել Իրանի նավթարդյունաբերության ամենախոշոր նախագիծը
«Հասան Ռոհանիի ներկայությամբ շահագործման է հանձնվել Իրանի նավթարդյունաբերության ամենախոշոր նախագիծը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ շահագործման է հանձնվել Բուշեհր նահանգում գտնվող «Հարավային Փարս» գազի հանքավայրի 12-րդ բլոկը, որն Իրանի նավթարդյունաբերության ամենամեծ նախագիծն է համարվում:
Այդ բլոկի շահագործմամբ՝ օրական շուրջ 70 միլիոն խորանարդ մետրով կավելանա իրանական գազի արտադրությունը, որն օրական 18 միլիոն դոլար եկամուտ կբերի երկրին:
«Հարավային Փարս» գազի հանքավայրի 12-րդ բլոկը գազի ոլորտում առաջին նախագիծն է, որի բոլոր աշխատանքները կատարվել են իրանցի մասնագետների միջոցով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ Կասպից ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերել, որտեղից նախատեսվում է ավելի քան 50 հազար միլիարդ խորանարդ ֆուտ գազ արդյունահանել: