Թուրք քրիստոնյաները գալիս են Հայաստան՝ իրենց ազգի անունից ներողություն խնդրելու. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, «ապրիլի 10-13-ը Հայաստան են ժամանելու թուրք քրիստոնյաներ, որոնք Ստամբուլում եւ այլ քաղաքներում գործող բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ են: Նրանք գալիս են իրենց ազգի անունից ներողություն խնդրելու հայ ժողովրդից 15 թվին կատարվածի համար, նպաստելու ատելության կամուրջներն այրելուն և համատեղ աղոթք անելու: Ի դեպ, Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, կաթողիկոսների կողքին ներառված է նաև բողոքական եկեղեցու՝ հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահը՝ որպես կրոնական հանդուրժողականության «ակտ»: