Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ԱԺ պատգամավորների թիվը, հնարավոր է, կրճատվի. «ՀԺ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ ԱԺ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75:
Երբ թերթի թղթակիցը նշել է, որ ներկայիս 131 պատգամավորի փոխարեն 121 թիվն է շրջանառվում, Բաղդասարյանը պատասխանել է. «121 թիվն առաջին անգամ եմ լսում, բայց սպասեք փոփոխություններին, կարող է 75 է դառնում: Եթե լինի փոփոխություն, կամ պիտի որոշակի երևացող, լուրջ քանակային փոփոխություն լինի, կամ պետք է նույնը թողնվի»,- ասել է Բաղդասարյանը:
Նա նշել է, թե հակված է, որ պատգամավորների քանակը քիչ լինի և պրոֆեսիոնալ ԱԺ ձևավորվի, և հավելել, որ դա իր անձնական կարծիքն է:
Կառաջարկե՞ք դա, հարցին պատասխանել է. «Մենք քննարկում ենք նման հարցեր, բնականաբար նաև այդ առաջարկը կներկայացնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին