«Ջերմուկ» գործարանի մի շարք արտադրամասեր փակվել են. «Ժամանակ»
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ Ջերմուկի մայր գործարանի աշխատանքներն էականորեն կրճատվել են, գործարանի մի շարք արտադրամասեր փակվել են, և այն տևական ժամանակ է՝ իր ամբողջ հզորությամբ չի աշխատում: Դրան զուգահեռ, բնականաբար առաջացել են աշխատավարձային խնդիրներ:
Ըստ տեղեկությունների, սակայն այս խնդիրներն արհեստականորեն են ստեղծվում «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանին կողմից, քանի որ նա նպատակ ունի «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ-ն ընդգրկել ամբողջությամբ իրեն պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կազմում: