Հերմինե Նաղդալյանի նախորդ տարվա եկամուտը 347 միլիոն 724 հազար դրամ է կազմել. «Ժողովուրդ»
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եկամուտների և գույքի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարի նրա եկամուտները կազմել են 347 միլիոն 724 հազար դրամ, որից աշխատավարձը 6 միլիոն 280 հազար դրամն է: 189 միլիոն 444 հազար դրամը Նաղդալյանը հայտարարագրել է որպես ստացված շահաբաժին, իսկ 152 միլիոնը՝ ստացված փոխառություն: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
Բացի այդ՝ 2014-ին Նաղդալյանը 96 միլիոն դրամի փոխառություն է տվել, որը նույն տարում էլ վերադարձվել է: Ի դեպ, տարեկան հայտարարագրում չի նշվում պաշտոնյայի անշարժ գույքը: Հերմինե Նաղդալյանը, որպես նորընտիր ԱԺ պատգամավոր, ներկայացրած հայտարարագրում նշել է հինգ հողամաս, երկու շենք-շինություն և երկու բնակարան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: