Մարզպետ. Լոռու 62 դպրոցների տնօրենների հետ շատ առարկայական խոսակցություն պետք է տարվի
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պահանջել է «շատ առարկայական խոսակցություն» տանել մարզի 62 դպրոցների տնօրենների հետ: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանում են, որ դրանք այն դպրոցներն են, որոնց աշակերտները վերջին երեք տարվա ընթացքում առարկայական որևէ օլիմպիադայի չեն մասնակցել:
«Նման հաստատությունների տնօրենների հետ շատ առարկայական խոսակցություն պետք է տարվի, իսկ կրթության բաժնի մասնագետները պետք է մշտապես լինեն տեղերում, նպաստեն իրավիճակի շտկմանը»,-մարզպետարանում հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է մարզպետը:
Հիշեցնենք, որ դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը մեկնարկել է մարտի 16-ին:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանի տվյալներով, հանրապետական փուլին կմասնակցեն 130 լոռեցի դպրոցականներ: Նրա գնահատմամբ, դա վատ ցուցանիշ չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում