Արամ Սաֆարյանը նույնպես կհեռանա ԲՀԿ-ից. «Առավոտ»
«2006 թվականին ինձ ԲՀԿ է հրավիրել կուսակցության հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ից նրա դուրս գալուց հետո ինձ այդ կուսակցությունում ոչինչ չի պահում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը՝ հավելելով, որ վերջին երեք տարիների ընթացքում ինքն առավելապես զբաղվել է մասնագիտական, հասարակական գործունեությամբ և չի մասնակցել ներքաղաքական և կուսակցական կյանքին:
Արամ Սաֆարյանը սպասում է, որ ԲՀԿ-ի նոր գրասենյակը սկսի գործել, որպեսզի հնարավորություն ունենա ներկայացնելու ԲՀԿ-ից դուրս գալու իր դիմումը: