Եվրամիության մի շարք երկրներ դեմ են հակառուսական պատժամիջոցների երկարացմանը. ԶԼՄ-ներ
Մարտի 19-20-ին Եվրամիության անդամ պետություների ղեկավարների գագաթնաժողովին մի շարք անդամ պետություններ մտադիր են դեմ արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ գործող պատժամիջոցների երկարացմանը։ Այս մասին հաղորդում է «Բլումբերգ» գործակալությունը, նշելով, թե մինչ սույն թվականի հունիս ամիսը գործող պատժամիջոցների երկարացման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ 28 պետությունների համաձայնությունը։
Տեղեկատվության համաձայն, հակառուսական պատժամիջոցներին դեմ են Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, Իսպանիայի, Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի ղեկավարները։
«Ամենայն հավանականությամբ, այդ երկրները պատժամիջոցները չստարարելու մասին կհայտնեն արդեն հիմա, չսպասելով դրանց գործողության ժամկետի ավարտին»,-գործակալության հետ զրույցում կարծիք է հայտնել բրիտանացի նախկին դիվանագետ Յան Բոնդը։
Վերջինս չի բացառել, որ Ռուսասատանի նկատմամբ պատժամիջոցներին բացասաբար վերաբերվող երկրների թիվը կարող է աճել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա