Եթե Թուրքիան զգար, որ ինքն ուժեղ պետություն է, ապա համարձակություն կունենար ճանաչել ճշմարտությունը. Դիմիտրիս Կոնստանտակոպուլոս
Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը ցույց է տալիս, թուրքական պետության թուլությունը: Այս մասին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ընթացքում Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Լուրեր» հունական ինֆորմացիոն գործակալության մեկնաբան, փորձագետ Դիմիտրիս Կոնստանտակոպուլոսը:
Անդրադառնալով Հունաստանում Հայոց ցեղասպանության խնդրի լուսաբանմանը, մեր զրուցակիցը նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցը չափազանց կարևոր է հույն ժողովրդի համար մի քանի առումներով: Նախ և առաջ, ըստ նրա` հույն ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է ցեղասպանությունը, քանի որ Պոնտոսում ապրող հույն բնակչությունը ևս ենթարկվել է ցեղասպանության: Բացի դրանից` հույները, ինչպես և հայերը, փոքր ժողովուրդ են, իսկ դրանք մշտապես գտնվում են համաշխարհային մեծ խաղացողների ճնշման տակ:
«Ժամանակին դա արվում էր Օսմանյան կայսրության ներսում, իսկ այժմ` տնտեսական մեթոդներով, ինչպես Հունաստանի դեպքում: Այժմ փորձում են վերացնել հունական անկախ պետականությունը, ինչպես ժամանակին փորձում էին վերացնել հայ ժողովրդին», - հայտարարեց հույն լրագրողը:
Անդրադառնալով ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական պահվածքին` հույն լրագրողը նշեց, որ դա ի ցույց է դնում Թուրքիայի թուլությունը:
«Եթե Թուրքիան զգար, որ իրնքն ուժեղ պետություն է, ապա համարձակություն կունենար ճանաչել ճշմարտությունը», - եզրափակեց Դիմիտրիս Կոնստանտակոպուլոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան