Արարատ Զուրաբյան. «Բիզնես ունեմ ոչ միայն ես, այլև ՀԱԿ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ». «Հրապարակ»
ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում պատասխանելով բիզնես ունենալու վերաբերյալ հարցին, ասել է. «Այո, ես ունեմ իմ ընտանիքին պատկանող ինչ-որ միավոր, որն աշխատում է և իմ հանապազօրյա հացն է վաստակում։
Այդ բիզնեսը գործել է նաև այն ժամանակ, երբ ես նստած եմ եղել Ազգային անվտանգության մեկուսարանում և այս բիզնեսի գործելու միակ գաղտնիքը կայանում է նրանում, որ այն որևէ հարկային կամ այլ օրենքների շեղումներ, խախտումներ չի արել (Կարապի լճի հարևանությամբ գործող սրճարաններից մեկը)։ ...Բայց բիզնես ունեմ ոչ միայն ես։ Հայ ազգային կոնգրեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ ունեն բիզնես և իրենց գործունեության ընթացքում մտահոգ չեն եղել, որ իրենց բիզնեսը կկորի»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան