Կիկաբիձեն կատակ է արել
Վրաց երգիչ ու դերասան, ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեի՝ Ուկրաինայից քաղաքական ապաստան խնդրելու մասին մտադրությունը պարզվում է՝ կատակ է: Այս մասին գրում է UNN-ն:
Հիշեցնենք, որ Կիևում նա հայտարարել էր, թե դեմ չի լինի Ուկրաինայում քաղաքական ապաստան ստանալ: Մի շարք հրապարակումներից հետո լրատվամիջոցին դերասանն ասել է, թե կատակ է արել:
«Եթե Վրաստանում ինչ որ բան պատահի, ես քաղաքական ապաստան կխնդրեմ Ուկրաինայից»,-ասածը բացատրել է դերասանը:
Կիևում նախօրեին Կիկաբիձեն հայտարարել էր. «Ես երեկ կնոջս ասացի, արի քաղաքական ապաստան հայցենք, նա ասաց՝ լավ»:
Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդականն էլ արձագանքելով դերասանի հայտարարությանը, նշել էր, եթե Կիկաբիձեն պաշտոնապես դիմի երկրի իշխանությունները պատրաստ են քննարկել կարճ ժամկետում վրացի երգչի քաղաքական ապաստան տրամադրելու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան