
Մեկնարկեց «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումը
Քիչ առաջ Երևանում մեկնարկեց «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումը, որին մասնակցում են աշխարհի շուրջ 30 երկրներից մոտ 150 ներկայացուցիչներ:
Վերջիններիս մեծ մասը իրենց երկրներում առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ են:
Մեդիա ֆորումի ընթացքում նախատեսվում են ելույթներ, որոնց թվում մասնավորապես կլինի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ելույթը:
Եռօրյա մեդիա ֆորումի ընթացքում քննարկումներից բացի մասնակիցները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահի հետ, ինչպես նաև կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: