Ֆրանսիացի լրագրողի հարցը նախագահին. ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից (տեսանյութ)

Այսօր Երևանում կայացած «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջականերում արտասահմանցի լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Panorama.am-ը ներկայացնում է ֆրանսիական «RFI» միջազգային ռադիոյի ներկայացուցչի հարցն ու նախագահ Սարգսյանի պատասխանն՝ ամբողջությամբ:

-Երկու հարց ունեմ՝ կապված արտաքին քաղաքականության հետ. Հայաստանը հրաժարվեց ԵՄ անդամակցությունից՝ նախապատմություն տալով ՌԴ կազմավորած Եվրասիական տնտեսական միությանը: Դա մաքուր քաղաքական ընտրություն էր: Տպավորություն կա, որ Հայաստանը հավակնում է դառնալ «Русский мир» կոչվածի անդամ: Դուք խոսում եք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունների մասին, որո՞նք են այդ առանձնահատուկ հարաբերությունների պատճառները և ի՞նչ եք կարծում կկարողանա՞ք շարունակել այդ հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա բաց կոնֆլիկտային իրավիճակի պայմաններում:

-Ես խորը հարգանքով եմ վերաբերվում «Ռուսական աշխարհին», այդ արտահայտությանն ու այդ արտահայտությունը  մարմնավորողներին, բայց, կներեք, մենք շատ վաղուց օգտագործում ենք «Հայկական աշխարհ» տերմինը և մենք մասն ու տերն ենք հայկական աշխարհի, որը տարածվում է բոլոր մայրցամաքներով: Ես ուզում եմ մի օրինակ բերել և Ձեզ ասել, որ, երբ 88 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դուրս եկավ հրապարակ և պահանջում էր միացում Հայաստանի Հանրապետության հետ կամ անկախացում, բոլոր դեպքերում` Ադրբեջանի կազմից դուրս, աշխարհում գրեթե երկիր չկար, որտեղ Սովետական Միությունն ունենար դեսպանատուն և այդ դեսպանատան դիմաց ցույց տեղի չունենար. որտեղ երկու հոգի, որտեղ տասը հոգի, որտեղ հազարավոր մարդիկ: Մենք որևէ այլ աշխարհի մաս Ձեր ասած առումով չենք կազմել ու չենք կազմելու:

Մենք մասն ենք քաղաքակիրթ աշխարհի. եղել ենք, կանք և լինելու ենք: Թեև, ազդեցությամբ փոքր ենք, բայց մենք մասնակցություն ունենք և ունենալու ենք: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը գոնե մեզ համար և մեր գործընկերների՝ Եվրամիության պաշտոնյաների համար, երբեք չի նշանակել և հիմա էլ չի նշանակում հարաբերությունների աստիճանի նվազեցում կամ համագործակցության տեմպի դանդաղեցում: Միայն այս շաբաթվա օրինակը բերեմ. երկուշաբթի օրը ես հանդիպել եմ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ, ում հետ խոսել ենք Հայաստանում իրականացվող և իրականացվելիք ծրագրերի մասին, որոնք մի քանի հարյուր միլիոն եվրո արժողություն ունեն: Երեկ ես մասնակցել եմ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բացման արարողությանը, նաև հանդիպել եմ ղեկավար կազմի հետ: Այսօր հանդիպել եմ Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով բանակցող կոմիսարի հետ, այսօր երեկոյան մեկնում եմ Բրյուսել, որպեսզի մասնակցեմ ԵԺԿ գագաթաժողովին և հանդիպեմ Եվրահանձնաժողովի ղեկավարությանը: Արդյոք համարո՞ւմ եք, որ մեզ նման փոքր երկրի համար սա ինտենսիվ հարաբերություններ չեն կամ սրանք քիչ են:Ինչպես ասացի՝ ամսվա սկզբին լինելու եմ Իտալիայում, այնուհետև այլ եվրոպական երկրներ այցելելու հրավերներ ունեմ: Այնպես որ, մեր հարաբերությունները շարունակվում են:

Գիտեք, որևէ պարագայում անզիջողականությունը որևէ լավ բանի չի բերել և չի բերելու: Անշուշտ, սկզբունքային հարցերում ես կողմնակից եմ հստակ կողմնորոշման, կամքի դրսևորման, բայց նաև ես կողմնակից եմ, որ ցանկացած ղեկավար անձ, իսկ պետության ղեկավարները, քաղաքացիների անվտանգության համար պատասխանատուներն առավել ևս, հակված լինեն կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք կարողանալու են իրականացնել և որոնք բխում են իրենց քաղաքացիների շահերից: Ես խորապես համոզված եմ, որ կայացրել եմ որոշում, որը բխում է մեր քաղաքացիների շահերից: Երբեք որևէ մեկը չի կարող ժխտել, որ ազատ առևտրի պայմանագիրը, և, ընդհանրապես, տնտեսական հարաբերությունները զարգացած երկրների, Եվրամիության անդամ երկրների հետ չեն կարող օգտակար լինել: Բայց շատ լավ կլիներ, երբ մարդիկ, ովքեր կարծիք են ձևավորում խորանային այդ պրոցեսում և տեսնեին, թե ինչ էր տալու Հայաստանին ազատ առևտրի պայմանագիրը ստորագրելը, իսկ Եվրահանձնաժողովն այդ ուսումնասիրությունը կատարել է: Կատարել է «Էկորիս» կազմակերպության միջոցով: Արդյունքը, չզարմանք, հետևյալն է՝ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը կարճաժամկետ հատվածում Հայաստանին տալու էր 1 տոկոս տնտեսական աճ, միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում՝ մինչև 2 տոկոս: Եվրասիական տնտեսական միության ընձեռած միայն գազի գնի զեղչը մի քանի անգամ գերազանցում է այդ ցուցանիշին: Ես ի՞նչ որոշում պետք է կայացնեի:

Ի՞նչ եք կարծում, Հայաստանի քաղաքացիներն այսօր պատրա՞ստ են 350 դոլար վճարել, որպես գազի գին: Իհարկե, պատրաստ չեն: Նրանք պատրա՞ստ են 5, 10, 15 տարի «գոտիները ձգել», ապրել ավելի վատ, բայց ունենալ ազատ առևտրի պայմանագիր: Պատրաստ չեն: Եթե պատրաստ չեն, ես իրավունք չունեմ այլ որոշումներ կայացնելու: Այդ որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից: Եվրասիական տնտեսության անդամ երկրների հետ մենք ունենք տասնամյակներով ձևավորված տնտեսական հարաբերություններ: Մեր ամբողջ գյուղատնտեսությունը, որը զարգացած չէ, թերզարգացած է, բայց մի քանի հարյուր հազար ընտանիքներ զբաղված են այդ գործունեությամբ, արտահանման միակ տեղն ու վայրը Եվրասիական տնտեսական միության երկրներն են և դա ձևավորվել է տարիներով: Գիտե՞ք, որ Հայաստանի գյուղատնտեսության հիմնական ճյուղերից մեկը նաև կոնյակագործությունն է: Ի՞նչ եք կարծում, ֆրանսիացիները մեզ հնարավորություն կտա՞ն Եվրոպայում զբաղվել կոնյակի վաճառքով, մենք կարո՞ղ ենք մրցունակ լինել: Իհարկե, չենք կարող, իսկ Ռուսաստանում մեր կոնյակը գնահատվում է: Հիմա, ելնելով ինչ-որ քաղաքական դրդապատճառներից, ես կայացնեմ որոշումներ, որոնք բերելու են հարյուր հազարավոր ընտանիքների սնանկացմանը և հետո, որ ես ինձ գովեմ, «կուրծքս ծեծեմ», ասեմ՝ այս ինչ ճիշտ որոշում եմ կայացրել, քաղաքակիրթ Եվրոպայի հետ եմ համաձայնագիր կնքել: Ի՞նչ իմաստ ունի այդպիսի որոշումներ կայացնելը:

Եվրամիության հետ հարաբերություններում մենք շեշտը դրել ենք մեր երկրում անցկացվող բարեփոխումներին աջակցելու վրա, և ես շատ շնորհակալ եմ մեր եվրոպացի գործընկերներին, պետություններին, Հանձնաժողովին: Եվրոպական հանձնաժողովի հետ մեր հարաբերության առանցքը դա է: Այո, կան լավ հարաբերություններ, մենք ձգտում ենք այդ լավ հարաբերություններին հասարակության, տնտեսության մեջ, և մենք ուզում ենք բարեփոխվել: Հենց այդ նպատակով է, որ Եվրոպական կառույցների, Հանձնաժողովի նոր կազմի ձևավորումից հետո մենք սկսել ենք բանակցություններ և, կարծում եմ, գոնե մինչև Ռիգա Եվրոպական հանձնաժողովը մանդատ կտա եվրոպական կողմին, որպեսզի սկսենք բանակցությունները՝ նոր իրավական փաստաթղթի շուրջ: Մեր հարաբերությունները, կրկնում եմ, չեն դանդաղել, բայց փոխարենը՝ մեր ժողովուրդը չկրեց այն կորուստները, որ կկրեր: Միգուցե, Ձեր տված հարցին ուղիղ առնչություն չունի այն, ինչ ես կասեմ, բայց էությունը նույնն է:

Այնպես է ստացվել, որ այսօր Ռուսաստանում տնտեսական խնդիրները բազմաթիվ են, և մեր մուտքը Եվրասիական տնտեսական միություն ուղեկցվեց այդ խոչընդոտներով: Հիմա որոշ մարդիկ քննադատելով ասում են՝ ասում էիք, եթե դառնանք Եվրասիական տնտեսական միության անդամ, ապա մեծ օգուտներ կլինեն, ո՞ւր են այդ օգուտները: Միգուցե, հիմա մեծ օգուտներն այնքան լավ չեն երևում, բայց այն ժամանակ վնասները հսկայական կլինեին: Միևնույնն է, ազատ առևտրի պայմանագիրը ստորագրելուց մեր կոնյակը միանգամից չէր վաճառվելու Փարիզում, վաճառվելու էր Մոսկվայում: Եթե այսօր այդ կոնյակը վաճառելու դժվարություն կա, ապա ազատ առևտրի պայմանագիրը ստորագրելուց հետո այդ դժվարությունները տասն անգամ մեծ կլինեին: Խնդիրներ կան, որոնց լուծման համար երկար ժամանակ է պահանջվում: Պահանջվում է համբերություն, նպատակասլացություն, և ես խորապես համոզված եմ, որ մենք կարող ենք գնահատական տալ գոնե 3-ի 5 տարիների կտրվածքով: 1-2 ամսում ոչինչ չի ստեղծվում և գնահատական տալը շատը բարդ է:

Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական հարաբերություններին, իրոք, առանձնաշնորհյալ հարաբերություններ են: Ֆրանսիական մինչև 50 տեղական համայնքների հետ մենք ունենք «քույր քաղաքների» հարաբերություններ, և երկու տարին մեկ այդպիսի ֆորումներ ենք անցկացնում: Շփվում են ոչ միայն ղեկավարները, այլև պարզ մարդիկ, քաղաքացիներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Եթե Ֆրանսիայում ապրում է 400 հազարանոց հայկական համայնք, ապա որքան էլ այդ քաղաքացիներն, իրոք, լինեն Ֆրանսիայի արժեքավոր քաղաքացիներ, նրանցից շատ-շատերն իրենց կապը չեն կտրել հայրենիքի հետ, իրենց համարում են հայկական արմատներով ֆրանսիացի և այդ կապն արդեն իսկ այդպիսի հարաբերություններ է ստեղծում: Մՙենք պետք է հաշվի առնենք, նույնիսկ, հետևյալ հանգամանքը, որ Եվրոպական ծանրակշիռ երկրների ղեկավարներից միայն Ֆրանսիայի նախագաներն են այցելել Հայաստան՝ և՛ պարոն Շիրակը, և՛ պարոն  Սարկոզին և՛ Օլանդը: Հենց այնպես ոչինչ չի լինում: Եթե մենք առանձնաշնորհյալ  հարաբերություններ ունենայինք Գերմանիայի հետ, ապա տիկին Մերկելը կգար Հայաստան:


Նախորդող հրապարակումներ՝
Գերմանացի լրագրողի հարցը՝ նախագահին. Գերմանիայի հորդորը թուրքերին կլինի մի ժողովրդի հորդոր, որն այդ դժվարճանապարհն անցել է
Իտալացի լրագրողի հարցը՝ Սերժ Սարգսյանին. Վերջին տարիներին հայ-իտալական տնտեսական համագործակցությունն ամրապնդվել է (տեսանյութ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում,...
Աղբյուր` Panorama.am
23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}