ԵԽ հանձնակատար Նիլս Մույժնիեկսը միջամտում է ՄԻԵԴ-ում «Ինթիգամ Ալիևն ընդդեմ Ադրբեջանի» գործին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը, օգտվելով իրեն վերապահված բացառիկ իրավունքից, միջամտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ինթիգամ Ալիևն ըննդեմ Ադրբեջանի» գործին։ Հանձնակատարն այսօր հրապարակել է իր գրավոր դիմումը, որն ուղարկվել է ՄԻԵԴ։
Հանձնակատարն ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպան և իրավաբան Ինթիգամ Ալիևի սույն գործը վկայում է Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ ու համակարգային խնդիրների մասին, որտեղ քննադատական ձայները հաճախ ենթարկվում են ճնշման և դատական ոտնձգությունների։
Այսօրվա միջամտությունն արդեն երկրորդն է այն հինգից, որ հանձնակատարը կներկայացնի ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի գործերով։ Հաջորդները կվերաբերեն Ռասուլ Ջաֆարովին, Անար Մամմադլիին և Լեյլա ու Արիֆ Յունուսներին։ Փետրվարի 24-ին հանձնակատարն արդեն դիմել էր ՄԻԵԴ «Հիլալ Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով։
Նախորդիվ`
ԵԽ հանձնակատար Մյուժնիեկսը միջամտում է ՄԻԵԴ-ում Ադրբեջանին վերաբերող գործերին