Մեծ պահք. «Աներկյուղ ապրենք մեր կյանքը»
Մեծ պահքի 31-րդ օրն է:
«Ընթերցվածք` Ելք 4.1-21, Հով. 3.9-21
«Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կույրին: Մի՞թե ոչ ես` Աստուածս: Արդ, գնա´, ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պետք է ասել»» (Ելք 4.11-12): Այս տերունական պատգամը կարևոր մի գործոն է, զորավոր գործիք յուրաքանչյուր հավատացյալի ձեռքին:
Այս առնչությամբ կարող ենք հիշել նաև Քրիստոսի հետևյալ խոսքը. «Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կուրանա, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացվի» (Ղուկ. 12.8-9):
Մովսեսի մտահոգությունն էր, որ իրեն չպիտի հավատան: Առաքյալների մտավախությունն էր, թե ինչպես պետք է վարվեն, երբ իրենց ատյանների առջև կանգնեցնեն: Սակայն Տերը, հաստատելով, որ Ինքն է Արարիչն ամեն ինչի, հորդորեց նրանց վստահել Իրեն և համարձակ դավանել Բարձրյալին:
Երբ մենք դավանում ենք, խոստովանում ենք, վկայում ենք մեր Տիրոջը, ապա մեզ անելանելի թվացող ինչ իրավիճակում էլ որ հայտնվենք, Նա մեզ տալիս է իմաստնաբար վարվելու և Ճշմարտությունը վկայելու կարողությունը: Հիշենք Տիրոջ խոսքը, թե չպետք է զարհուրենք մարմինները սպանողներից, որովհետև ավելին չեն կարող անել, այլ պետք է վախենանք Նրանից, Ով դրանից հետո գեհեն նետելու իշխանություն ունի:
Հետևաբար, աներկյուղ ապրենք մեր կյանքը: Եթե Աստված առկա է մեր կյանքում, վստահ լինենք, որ դժվարին պահերին, երբ բանանք մեր բերանը, Նա կսովորեցնի, թե ինչ պետք է խոսել: Հիշենք, որ ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով Նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է (տե´ս Հովհ. 3.18): Եվ վայ մեզ, եթե մենք` Քրիստոսից կանչվածներս, մարդկանց առջև ուրանանք Նրան»,-ֆեյսբուքյան իր էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. «Մեր ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը»
Մեծ պահք. «... մեր գործերում և ձգտումներում նմանվենք մանուկներին»
Մեծ Պահքի խորհրդանշական շղթայի Անիրավ դատավորի կիրակին
Սեբաստիայում նահատակված քառասուն սբ մանուկների հիշատակության օրն է
«Մեծ պահքի այս օրը մեզ համար մասնավոր հրավեր է մարդկային անարդարությունից դեպի Աստծու արդարություն»
Մեծ պահք. «...հիշենք նաև մեր կողքին գտնվողներին»
Մեծ պահք. Միջինք
Մեծ պահք. «... գալու է պատասխան տալու ժամանակը»
Մեծ պահք. «Իսկ ի՞նչ է մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում բաղձում, եթե ոչ` պաշտպանություն և ապահովություն»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի Տնտեսի կիրակին
Մեծ պահք. «Այսօր այդպիսի տեսանելի և աներույթ, մարմնավոր և անմարմին գողեր և ավազակներ վխտում են մեր հասարակության մեջ»
Մեծ պահք. «Ցավոք, մեր հասարակության մեջ այս ամենն առավել կամ նվազ չափով առկա է»
Մեծ պահք. «Իբրև քրիստոսադրոշմ ժողովուրդ, լինենք մեկ մարմին` պահելով հոգու միությունը խաղաղության կապով»
Մեծ պահք. «Հավիտենական կյանքը ժառանգելու և վայելելու պայմանը մեր պահվածքն է»
Մեծ պահք. Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն անպայման, անշահախնդիր ու անբիծ հավատով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները