Պուտինն ու Էրդողանը քննարկել են «1915թ-ի իրադարձությունները». Թուրքական լրատվամիջոցներ
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «1915թ-ի իրադարձություններին»:
Zaman գործակալության փոխանցմամբ. «Անկարան ընդունում է, որ բազմաթիվ հայեր են սպանվել բախումների ժամանակ, սակայն հերքում է, որ զոհվել է 1.5 մլն մարդ և դա չի կարող համարվել ցեղասպանություն»:
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնել է, որ հեռախոսազրույցը տևել է 30 րոպե:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում նաև նշել է, որ այդ առումով Թուրքիան կողմ է արդար հիշողությանը, սակայն Հայաստանը խաղաղության կոչերն անտեսում է և պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկները չի ընդունում:
Նախագահները քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը, Ուկրաինայի ճգնաժամի և Ղրիմի թաթարների խնդրի լուծման ուղիներ գտնելու հարցը: Քննարկվել է նաև համատեղ էներգետիկ նախագծերի իրականացումը՝ ներառյալ «Թուրքական հոսքը»: