Հայաստանը եղել և մնում է առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից. Շարմազանով
Հայաստանը եղել և մնում է առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ներկայացնելով Բալթյան երկրներ պաշտոնական այցի մանրամասները: Նրա խոսքերով` այցի շրջանակներում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերել են նաև հայ-թուրքական հարաբերություններին:
«Մենք փոխանցել ենք նաև, որ Թուրքիան ոչ միայն չի վավերացրել հայ-թուրքական արձանագրությունները, այլև գործում է հակաժողովրդավարական մեթոդներով և առայսօր շարունակում է Հայաստանի շրջափակումը»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրել է, որ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում, այդ երկրների խորհրդարանների ղեկավարների աջակցությամբ կազմակերպվել են լուսանկարների և վավերագրերի ցուցադրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նման ցուցադրություններ նախատեսվում են նաև Հունաստանում և Կիպրոսում: Այս համատեքստում նա տեղեկացրեց, որ Լատվիայի խորհրդարանն առաջիկայում նախատեսում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծ քննարկել:
ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունը հայտնեց Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի խորհրդարանների ղեկավարներին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավար Հայկ Դեմոյանին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ցուցադրությունների իրականացմանը:
Ըստ Է. Շարմազանովի` նման միջոցառումների շնորհիվ է, որ արդյունքները լինում են տեսանելի ու անտեսանելի: Նա ընդգծեց, որ բոլոր 3 երկրների պատգամավորները համարձակ և խիզախորեն խոսում են Հայոց ցեղասպանության մասին:
«Մեկ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ եվրոպացի պատգամավորը, որի երկիրը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, կքննադատի և կդատապարտի այն, բայց հիմա մարդիկ բացահայտ, հրապարակային, տեսախցիկների առաջ հայտարարում ու դատապարտում էին»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Նախորդիվ`
ԼՂ հակամարտության հարցում Հայաստանն ու Արցախը բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան