Տարածաշրջան 18:44 19/03/2015

«Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողով. մեկնաբանում են արևելագետները

Մարտի 19-ին Երևանում մեկնարկած «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի և արտասահմանցի լրագրողների հարցերին ի պատասխան հնչած տեսակետների մասին Panorama.am-ի թղթակիցը զրուցել է արևելագետների հետ:

«Մեդիա համաժողովի ընթացքում նման զանգվածային լրագրողական, փորձագիտական լսարանի համար ՀՀ նախագահի կողմից ինչպես մեր պետության արտաքին քաղաքական ուղեգծի հիմնական վեկտորների, համամարդկային խնդիրների, ներկա միջազգային հակամարտությունների առնչությամբ, այնպես էլ համայն հայությանն ու ՀՀ ներքին օրակարգին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ հանգամանալից մոտեցումները չափազանց կարևոր նշանակություն ունեն թե՛ անցյալում, թե՛ ժամանակակից միջազգային գործընթացներում Հայաստանի տեղն ու դերը հերթական անգամ աշխարհին ներկայացնելու տեսանկյունից», - թեմայի շուրջ զրույցում նշեց արաբագետ, տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Իր խոսքում փորձագետն անդրադարձավ նախագահի ելույթում հնչած բազմաթիվ կարևոր շեշտադրումներից մի քանիսին: Ըստ նրա՝ «Առանձնակի ուշադրության է արժանի Մոսկվայի կողմից Բաքվին սպառազինություններ վաճառելու վերաբերյալ ռուսական «Московский Комсомолец» թերթի քաղաքական մեկնաբանի հնչեցրած հարցին ի պատասխան ՀՀ նախագահի արտահայտած տեսակետը, երբ բարձր գնահատելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները նախագահը նաև հետևյալ միտքն արտահայտեց՝ «Խնդիրն այն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով»:

Սա, ըստ էության, լրջագույն ազդակ է առ այն, որ կան օբյեկտիվ իրողություններ, որոնք հայ հասարակության շրջանում ոչ բարեկամական կարծիք են ձևավորում մեր ռազմավարական դաշնակցի նկատմամբ»,- նշեց բանախոսն, ապա հավելեց. «Անխոս, տպավորիչ էին նաև ֆրանսիական «RFI» միջազգային ռադիոյի ներկայացուցչի՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշման վերաբերյալ հարցին ի պատասխան ՀՀ նախագահի պատասխանում հնչած՝ «Հայկական աշխարհի» մասին, քաղաքակիրթ աշխարհում Հայաստանի ու հայության տեղի և դերի վերաբերյալ շեշտադրումներն, ինչպես նաև՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցում հստակ փաստարկված տնտեսական հիմնավորումները»:

«Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականներին, ապա այս տեսանկյունից հատկանշական է այն իրողությունը, որ Սիրիայում և Իրաքում ստեղծված իրավիճակին նախագահն իր ելույթում կրկնակի անդրադարձ կատարեց՝ նախ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ցեղասպանային գործունեության պատճառներն ու հետևանքներն իրավացիորեն կապելով սրանից ճիշտ մեկ դար առաջ Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության դատապարտման և հետևանքների վերացման գործում միջազգային հանրության անհետևողական քաղաքականության արդյունքների հետ: Երկրորդ անգամ նախագահը կրկին անդրադարձավ Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացներին՝ արդեն ՀՀ-ի որպես միջազգային հարաբերությունների լիիրավ մասնակցի, ինչպես նաև համայն հայության անվտանգության և շահերի երաշխավորի դիրքերից՝ խոր մտահոգություն հայտնելով ինչպես վերոնշյալ տարածաշրջանում, այնպես էլ երկրագնդի այլ հատվածներում ծխացող հակամարտությունների, մեծ տերությունների միջև առկա աշխարհաքաղաքական հակասությունների առնչությամբ, որոնց ուղղակի և անուղղակի ազդեցությունից տուժում է ինչպես Հայաստանն, այնպես էլ Սփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները: Անշուշտ, շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ չնայած արաբական աշխարհում տարաբնույթ խրթին խնդիրների առկայությանը, Ս. Սարգսյանը հերթական անգամ հաստատեց արաբական երկրների հետ բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ծավալելու ՀՀ ուղեգծի հետևողական շարունակականության մասին»,- եզրափակեց Ա.Պետրոսյանը:

«Չափազանց կարևոր էր հատկապես արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների լայն լսարանի առջև Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցված հայ-իրանական հարաբերություններին առնչվող հատվածը, որտեղ նախագահը բարձր գնահատեց հայ-իրանական փոխշահավետ և բազմաբնույթ համագործակցությունը՝ պայմանավորելով դա պատմամշակութային ընդհանրություններով, երկկողմ տնտեսական շահերով, տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների նկատմամբ ընդհանուր դիրքորոշումներով ու մոտեցումներով: Միանշանակ է, որ երկու հարևան երկրների և ժողովուրդների հարաբերությունները կարելի է աներկբայորեն գնահատել օրինակելի՝ նաև հաշվի առնելով Հայաստանի՝ հինավուրց քրիստոնեական ավանդույթներ ունեցող երկիր և Իրանի՝ մահմեդական աշխարհի առաջատար պետություններից մեկը լինելու հանգամանքը», - նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Ըստ իրանագետի՝ «ընդհանրապես մեր երկու հարևան երկրների բարձր մակարդակի հարաբերությունների մասին նախագահի ելույթում ընդգրկված չափազանց տեղին շեշտադրումը լավագույնս փաստում է նաև վերջին շրջանում Անկարայից բարձրաձայնվող այն թեզի լիովին շինծու լինելու հանգամանքը, ըստ որի՝ Հայաստանը իբր խնդրահարույց հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների հետ: Ակնհայտ է, որ թուրքական կողմից պետական մակարդակով անհաջող փորձ է կատարվում, այսպես կոչված, «զրո խնդիր հարևանների հետ» միանշանակորեն տապալված սեփական անհեռատես քաղաքականությունը պրոյեկտելու նաև Հայաստանի վրա, մինչդեռ նման ակնհայտ ապատեղեկատվական բնույթի ջանքերը, պատկերավոր ասած, ուղղակի ջարդուփշուր են լինում՝ բախվելով նաև հայ-իրանական բարեկամության ամուր պատնեշի օրինակին»:

Վ. Ոսկանյանը հավելեց, որ «նախագահի ելույթում ուշագրավ էր նաև Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշման ներկայացումը, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մեր երկիրն ամենաբարձր մակարդակով շահագրգիռ է միջազգային հանրությանը հուզող այս հարցում տեսնելու բոլոր կողմերի համար ընդունելի խաղաղ լուծումներ՝ նախևառաջ ավելի կայուն և վտանգներից զերծ Մերձավոր Արևելքի հետ մեր պետության հարևանության համատեքստում»:

«Նախագահի ելույթը և արտասահմանյան բազմաթիվ լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցված պատասխաններն ընդգրկում էին Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգության ու տնտեսության լայն ոլորտները, այդուհանդերձ, որպես թուրքագետ կառանձնացնեի հայ-թուրքական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասով արված շեշտադրումները: Կարևոր էր հատկապես այն, որ նախագահը ևս մեկ անգամ բարձրաձայնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը կամ հաշտեցման պատուհանը Հայաստանը վերջնականապես չի փակել, որքան էլ թուրքական կողմի քայլերը գործընթացը տարան դեպի ձախողում: Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու որոշումը Թուրքիայի իշխանություններն ամեն կերպ փորձում են միջազգային հանրությանը ներկայացնել որպես Հայաստանի կողմից ետքայլ և դրանով ջանում արդարացնել գործընթացի տապալման հարցում իրենց ողջ պատասխանատվությունը: Նախագահի այս հայտարարությամբ ևս մեկ անգամ ի ցույց է դրվում Անկարայի որդեգրած քաղաքականության ու գործընթացի տապալման հարցում իր պատասխանատվության «թոթափման» շարունակական փորձերի սնանկությունը»,-նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Նրա խոսքերով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացում, որքան էլ միջազգային հանրությունը լավատես էր, առավել ակնհայտ դարձավ, որ Թուրքիան չի կարող լինել վստահելի գործընկեր, և նախագահի ելույթը ևս մեկ հստակ ուղերձ էր միջազգային հանրությանը, որ Հայաստանը մինչև օրս հավատարիմ է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորման տրամաբանության սկզբունքին, մինչդեռ թուրքական կողմը շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջնորդվել նախապայմաններով ու ստանձնել ադրբեջանական շահերի սպասարկուի դերը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի վարած խիստ ապակառուցողական քաղաքականության նկատմամբ միջազգային հանրությունը պետք է արտահայտի իր հստակ դիրքորոշումն ու վերաբերմունքը»,- ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Թուրքագետը կարևորեց նաև այն, որ նախագահն իր ելույթում Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականությունը դիտարկեց մարդկության դեմ հանցագործությունների շարունակության և հետագա ցեղասպանությունների նախադեպերի տեսանկյունից, ինչը քաղաքակիրթ մարդկությանը, միջազգային հանրությանն ուղղված կարևոր ուղերձ է:

«Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացով Հայաստանն ու համայն հայությունն ստանձնում են արդի աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման ու մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման կարևորագույն դեր միջազգային ասպարեզում: Նախագահի ուղերձը հստակ էր` ցեղասպանության հարցում պատասխանատվությունից հրաժարվելը և ժխտողականությունը միջազգային հանրության կողմից այլևս պետք է որակվի որպես նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր ոճիրների իրականացման խրախուսական փորձ: Այս համատեքստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն իր համամարդկային նշանակությամբ մի նոր հնարավորություն է միջազգային հանրության համար քաղաքակիրթ աշխարհում ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման տեսանկյունից»,-նշեց Լ. Հովսեփյանը:


Հարակից հրապարակումներ`
«Մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգն օր օրի ընդլայնվում է՝ իր մեջ ներառելով նոր գործընկերներ»
«Ադրբեջանի սպառնալիքներից և սադրանքներից անկախ՝ պատմության անիվն այսօր անհնարին է հետ շրջել»
ՀՀ նախագահ. Մենք կցանկայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ միասին
ՀՀ նախագահ.Ազատ մամուլը ևս անկախության տարիների մեր կարևոր նվաճումներից է
«Այս համաժողովը նաև յուրօրինակ հարթակ է առավել հանգամանալից ներկայացնելու Հայաստանի ձեռքբերումները»
Սերժ Սարգսյան. Այն ժողովուրդները, ում համար պատմությունը բեռ է, չեն կարող հետ նայել
«Al-Hayat»-ի թղթակցի հարցը՝ նախագահին. Հայաստանն ինտենսիվ աշխատում է արաբական երկրների հետ
Թուրք լրագրողի հարցը նախագահին. Ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք համարել Թուրքիայի հետ հարաբերություններում(վիդեո)
Ռուս լրագրողի հարցը նախագահին. Հայաստանում տեսանելի չէ որևէ քաղաքական ուժ, որը փորձում է խաթարել հայ-ռուսական հարաբերությունները
Բելառուս լրագրողի հարցը նախագահին. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի ապրանքաշրջանառության ցուցանիշի աճին (տեսանյութ)
Գերմանացի լրագրողի հարցը՝ նախագահին. Գերմանիայի հորդորը թուրքերին կլինի մի ժողովրդի հորդոր, որն այդ դժվար ճանապարհն անցել է
Իտալացի լրագրողի հարցը՝ Սերժ Սարգսյանին. Վերջին տարիներին հայ-իտալական տնտեսական համագործակցությունն ամրապնդվել է (տեսանյութ)
Ֆրանսիացի լրագրողի հարցը՝ նախագահին. ԵՏՄ-ին անդամակցնելու որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից (տեսանյութ)
Ռուս լրագրողի հարցը՝ նախագահին. Հայկական բանակը մարտունակ է և պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության (տեսանյութ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}