Ազնավուրը պատրաստակամություն է հայտնել հանդիպել իր երկրպագու թոշակառու կնոջը, ծանոթանալ նրա հետ
Տարեց ռուս կինը՝ Լիդիա անունով, որը լրագրող Ալեքսանդր Չերնիխի շնորհիվ հայտնվել է համացանցում, կհանդիպի իր շատ սիրելի շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի հետ: Լրագրողը կնոջը հայտնաբերել էր փողոցում՝ ֆրանսիական շանսոն երգելիս: Կինն ասել էր, որ շատ է սիրում Շառլ Ազնավուրին և երազում է հայտնվել նրա համերգին: Լրագրողն այդ մասին տեսանյութը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում և կապվել Մոսկվայում Ազնավուրի համերգի կազմակերպիչների հետ:
«Ինձ Փարիզից գրել են Մոսկվայում Շանսոնյեի համերգի կազմակերպիչները: Մի խոսքով, Պարոն Ազնավուրը ուրախ կլինի վարագույրների հետևում հանդիպել, ծանոթանալ Լիդիայի հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուս լրագրողը:
Տիկին Լիդիայի՝ ֆրանսիական երգերի կատարումը համացանցում հարյուրավոր մարդիկ են դիտել: Տարեց կնոջը Չերնիխը փողոցում տեսել էր այն պահին, երբ վերջինը հմայվելիս էր եղել Ազնավուրի նկարով, որով նաև ազդարարվում էր Մոսկվայում կայանալիք համերգի մասին: Կինը ասել է, որ շատ է երազում գտնվել Շանսոնյեի համերգին և երգել նրա երգերից:
Barev Today-ի լրագրողները գտել են կնոջը և պարզել, որ նրա անունը Լիդիա Իվանովնա է, 73 տարեկան է, թոշակառու:
«Ես շատ եմ սիրում ֆրանսիացիներին: Երգում եմ ֆրանսերեն: Ինձ դուր է գալիս ֆրանսերենը, գեղեցիկ լեզու է», -ասել է թոշակառու կինը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան