Կրծքի կաթը ամերիկացի կոսմետոլոգները հրաշք են համարում
Ամերիկյան SPA կենտրոնը հաճախորդներին արտասովոր պրոցեդուրա է առաջարկում՝ դիմակ կրծքի կաթով: Մասնագետների խոսքով, այն ուղղակի հրաշքներ է գործում:
«Մեդդեյլի.ռու»-ն գրում է, որ կրծքի կաթը ամրացնում է երեխայի դիմադրողականությունը, նրան պաշտպանում վարակներից, աղեստամոքսային տրակտի հիվանդություններից, ասթմայից, ունի հակաբակտերիալ հատկություններ:
Կոսմետոլոգները վստահ են, որ այն օգտակար է նաև մեծահասակների մաշկի համար, այն իսկական գտածո են համարում պրոբլեմատիկ մաշկի համար:
Կենտրոնը կրծքի կաթը գնում է կանանցից, ովքեր բժշկական ստուգումներ են անցել ու գրանցված են կրծքի կաթի բանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները