Էրդողանը Հայկական սփյուռքին Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու կոչ է արել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայկական սփյուռքին կոչ է արել ներկայացնել 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի զանգվածային ոչնչացման մասին փաստաթղթերը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News պարբերականը:
«Օ~, Հայկական սփյուռք, մեր փաստաթղթերն այստեղ են: Ինչ փաստաթուղթ, որ ունեք, բերեք»,-հայտարարել է Էրդողանը մարտի 19-ին Ստամբուլում Օսմանյան արխիվի հաստատությունում կազմակերպված Առաջին Համաշխարհային պատերազմին նվիրված սիմպոզիում-ցուցահանդեսի բացման ժամանակ:
Նրա խոսքով, Հայկական սփյուռքը փորձում է ողջ աշխարհում Թուրքիայի նկատմամբ ատելություն սերմանել:
«Թուրքիան բացել է իր արխիվների միլիոնավոր գաղտնի փաստաթղթեր»,-ասել է Թուրքիայի նախագահը` Հայկական սփյուռքին ու Երևանին, ինչպես նաև երրորդ երկրներին կոչ անելով նույնն անել, որպեսզի պատմաբանները «գտնեն ճշմարտությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում