Ապրիլի 1-ից Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձանց ամսական կտրամադրվի 100 հազար դրամ՝ 25 հազարի փոխարեն
Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրվող ամսական դրամական օգնության չափը քսանհինգ հազար դրամի փոխարեն Հայաստանի կառավարությունը սահմանեց 100 հազար դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի ապրիլի մեկից:
Այս դեպքում անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ ամսական շուրջ 2.5 մլն դրամ կամ տարեկան մոտ 30 մլն դրամ: 2015 թվականի համար տարեկան լրացուցիչ գումարը ապրիլ-դեկտեմբեր (9 ամիս) ամիսների համար կկազմի 22.3 մլն դրամ, որը հնարավոր կլինի ֆինանսավորել ՀՀ 2015 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակներում` ներքին խնայողությունների հաշվին:
Նշենք, որ 2015-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձանց տրվում է քսանհինգ հազար դրամ: