Արմեն Աշոտյանն անակնկալ է պատրաստում հայ հանրությանը. «Հրապարակ»
«ԵԺԿ-Մոսքոու» վեկտորում հարմարավետ «տեղավորված», Սերժ Սարգսյանի հետ Բրյուսել մեկնած Արմեն Աշոտյանն «անակնկալ» է պատրաստում հայ հանրությանը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, այս օրերին իր ընկեր Արման Գալուստիչի «Արդինի»-ի ստուդիայում հայաստանյան շոու աշխարհի հայտնիներից մեկի հետ երգի տեսահոլովակ է նկարահանում, որի երաժշտության և խոսքերի հեղինակը նույն ինքը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Երգը հնչելու է ապրիլի 7-ին՝ Տիրամոր Ավետման օրը, ի նվեր հայ կանանց և մայրերի: Թե ինչ է երգի վերնագիրը, ով է կատարում, ոչ «Արդինի»-ի և ոչ էլ ՀՀԿ շրջանակները չեն «գաղտնազերծում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին