«Տաշիր գրուպ»-ը գնել է ՀԷՑ-ը. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի կազմում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցերում»՝ ՀԷՑ-ում, ռուսական կողմի հրահանգով այս օրերին որևէ գործարք տեղի չի ունենում և «ընդունում-հանձնում» է ընթանում:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ ՀԷՑ-ը գնել է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանն է: ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը երեկ թերթի թղթակցին ասել է, թե չի հաստատում այդ տեղեկությունները:
Հարցին՝ կարո՞ղ է դուք պարզապես տեղյակ չեք, Սարջանյանը պատասխանել է. «Ես ինֆորմացիա չունեմ»:
«Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերությունը հսկայական պարտքեր ունի, նրա միայն վարկային պարտավորությունները 220 միլիոն դոլար են կազմում, իսկ մյուս ձեռնարկություններին ունեցած պարտքերը՝ 16 միլիարդ դրամ»,-հավելել է թերթը: