Ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանը ԼՂՀ ԱԺ ընտրություններում չի առաջադրվելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ԼՂՀ Աժ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանը մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու։ Վ. Բադասյանը թերթի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը։
«Ես ընտրություններին չեմ մասնակցելու, քանի որ ինձ չհաջողվեց ընդդիմությանը միացնել ու միասնական մասնակցել ընտրություններին։ Ընդդիմության կենտրոնում ես էի խորհրդարանում ու առհասարակ քաղաքական դաշտում ընդդիմության կենտրոններից մեկը ես էի, իսկ ինձ համար ընդունելի տարբերակ էր, որ ընտրություններին ընդդիմությունը գնար միասնական տարբերակով, եթե միասնական ճակատ չկա, ուրեմն չկա ընդդիմություն, արդեն դառնում է անձնական հարցերի լուծում»,- պարզաբանել է Բադասյանը։
Թերթի դիտարկմանը, թե ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանը նպատակ ուներ միավորել Արցախի ընդդիմությանը, ինչո՞ւ նրա շուրջ չեն «հավաքվել», պատգամավորը պատասխանել է. «Դրանք միայն հայտարարություններ ու բառեր էին, անձամբ Սամվել բաբայանի կողմից գործնական քայլեր չկատարվեցին, ինքը փորձ չարեց, եթե ինքը փորձ աներ, կգար ԼՂՀ, հեռակա քաղաքական գործունեություն չի լինի»։